«Սովետական ժամանակ ադրբեջանցիները լքել են Հայաստանը՝ տները վաճառելով, փոխանակելով կամ փոխհատուցում ստանալով». Լարիսա Ալավերդյան
![]() «ՀՀ-ից դուրս գնացած ադրբեջանցիները՝ 157 հազար են, ըստ մեր վիճակագրական տվյալների նրանց մեծմասը ՀՀ-ից դուրս է եկել մինչև դեկտեմբերի 6-ը, իսկ դեկտեմբերի 7-ի դրությամբ 6000 ադրբեջանցի մնացել են Հայաստանում»,- նախագահականի մոտ հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է հՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե Ադրբեջանական մի խումբ կազմակերպություններ դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ նշելով, որ Երևանում բարձրացնի Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի հարցը: «Նրանց 90 տոկոսը ուղղակի կարողացել են տները վաճառել, փոխանակել, կամ սովետական միության աշխատանքային պետկոմիտեի միջոցով ստացել են փոխհատուցում՝ ոչ թե որպես փախստական, այլ որպես երկրաշարժից տուժած: Սովետական միոության աշխատանքի պետական կոմիտեն համարել է, որ նրանց բնակարանները մնացել են այն վայրերում, որտեղ երկրաշարժը քարուքանդ է արել, տվել են փոխհատուցում ոչ թե անձամբ այդ մարդկանց, այլ Ադրբեջանի համապատասխան պետական աշխատանքային կոմիտեին: Հայերը ադրբեջանում թողել են 1000 բնակարան ավել, քան բոլոր ադրբեջանցիները»,- նշել է նա՝ հավելելով. «Որևէ մի հիմք՝ խոսելու վերադարձի մասին չկա: Սովետական ժամանակ սովետական քաղաքացիները լքել են՝ տները վաճառելով, փոխանակելով կամ լրիվ անհիմն ստանալով փոխհատուցումը, այնպես որ այսօր վերադարձի մասին խոսել չի կարելի»: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
