«Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կարող ենք կորցնել մեր պետականությունը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրությունները ճակատագրական են Հայաստանի և հայ ազգի համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կարող ենք կորցնել մեր պետականությունը կամ՝ ինչ մնա դրանից, այլևս պետություն չի լինելու, այլ՝ օտարների վերահսկողության տակ գտնվող տարածք, որտեղից հայաստանցիները, հայերը փախչելու են։ Հայաստանի քաղաքական կուսակցությունները շատ վարկաբեկված են իրենց գործունեությամբ կամ՝ ցուցաբերած անգործությամբ։ Ընտրություններից դեռ 4 ամիս կա, այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել, կախված ընտրություններին քաղաքական ուժերի նախապատրաստվելու աստիճանից։ Սակայն, լրագրողիս նախնական տվյալներով՝ խորհրդարան կարող են անցնել 4 քաղաքական ուժ՝ «Մեր ձևովը» կամ՝ «Ուժեղ Հայաստանը», ՔՊ-ն, Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի դաշինքը։ Թե ո՞րը կլինի ԱԺ մտնող 4-րդ, ընդդիմադիր ուժը, դեռ պարզ չէ։ Ընդ որում՝ ՔՊ-ն և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում 2021թվականի ԱԺ ընտրությունների համեմատ մոտ 2 անգամ ավելի քիչ պատգամավոր են ունենալու, որովհետև իրենցից ընտրողների հիասթափությունը մեծ է։ Եթե համատարած կեղծումներ չլինեն, բոլոր վարչական ռեսուրսները գումարած՝ ՔՊ-ն կստանա մոտ 30-35 տոկոս քվե։ Այս դիտարկումներով չեմ հավակնում վերջնական ճշմարտության, մանավանդ, որ առաջիկա 4 ամսում իրավիճակը կարող է բավական փոխվել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Թրամփը պահանջել է, որ Իսրայելի նախագահը ներում շնորհի Նեթանյահուին «հենց հիմա»
8323:18
Թրամփն ուզում է անձամբ մասնակցել Իրանի հաջորդ Գերագույն առաջնորդի ընտրությանը
13021:06
«Արշակ սրբազանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
12417:42
«Իրանի ԶՈՒ-ն Նախիջևանի շրջան է ուղարկել չորս ԱԹՍ՝ հարձակումներ իրականացնելու համար». Ադրբեջանի ՊՆ
13517:39
«Այս օրհասական իրավիճակում Նիկոլն ավելի մեծ սպառնալիք է ՀՀ-ի գոյության համար»․ Սամվել Ֆարմանյան
11317:30
«Որոշում ենք կայացնելու՝ ելնելով նրանից, թե այն որքան արդյունավետ է լինելու ՀՀ գործող կառավարիչների դեմ պայքարում»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11917:24
