Ինչո՞ւ է Սարգիս Խանդանյանը ՔՊ վարչության նիստերին մասնակցում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստերից հետո հրապարակվող տեսանյութերում երեւում է, որ նիստերին մասնակցում է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որը վարչության անդամ չէ։ Թե ինչու է նա բոլոր նիստերին ներկա, վարչությունից ասացին, որ Նարեկ Մկրտչյանի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո Խանդանյանն է նշանակվել ՔՊ արտաքին կապերի պատասխանատու եւ վարչության նիստերին ի պաշտոնե է ներկա գտնվում: Նրա վրա են դրված նաեւ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) հետ համագործակցության աշխատանքները, որի անդամն է ՔՊ-ն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ՀԱԿ-ը եւ ԼՀԿ-ն։ Սակայն կուսակցությունում կարծում են, որ Խանդանյանը Մկրտչյանի պես «չի ձգում», ասում են՝ ԱՄՆ գործուղված Մկրտչյանը լավ էր կատարում այդ աշխատանքները»:
|

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
