«Կողմերի միջև անուղղակի շփումը ցույց է տալիս՝ նրանք դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցություններն առայժմ վկայում են ոչ թե կողմերի դիրքորոշումների մերձեցման, այլ կառավարվող առճակատման պահպանման մասին՝ լարվածության թուլացման որոշակի դրական ազդակներով, որոնք հաղորդել էր հատկապես Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ գնահատելով այսօր տեղի ունեցածը՝ որպես «լավ սկիզբ»։ Օմանի միջնորդական դերակատարումը և կողմերի միջև առայժմ անուղղակի շփումը կրկին ցույց են տալիս, որ նրանք դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության, սակայն նաև չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները։ Իրանի համար այս ձևաչափը հնարավորություն է պահպանելու բանակցային լեգիտիմությունը՝ առանց զիջումների «կարմիր գծերում», ինչը կրկին հաստատվել է Իրանի արտգործնախարարի այն հայտարարությամբ, որ քննարկվել է միայն միջուկային խնդիրը։ Օմանի ներգրավվածությունը ոչ միայն տեխնիկական միջնորդություն է, այլ յուրատեսակ «բուֆեր», որի միջոցով կողմերը փոխանակում են ազդակներ՝ առայժմ փորձելով չափել միմյանց դիմադրողականությունն ու քաղաքական կամքը։ Այս գործընթացը պետք է դիտարկել տարածաշրջանային լարվածության, ուժերի վերադասավորման և փոխադարձ զսպման համատեքստում, իսկ այօրվա բանակցությունները ավելի շատ միմյանց դիրքորոշումները շոշափելու և հասկանալու փորձ էր, որի արդյունքները պետք է փոխանցվեն Թեհրան և Վաշինգտոն՝ հետագա որոշումների կայացման համար։ Հիմնական հարցը, սակայն, մնում է բաց՝ արդյո՞ք այս միջնորդական ձևաչափը կարող է վերածվել գործնական արդյունքի, թե կսահմանափակվի միայն լարվածության կառավարմամբ»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«ԱՄՆ-ն քննարկում է Իրանի միջուկային զինանոցը բռնագրավելու համար հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը». #Axios
8911:10
Թրամփը մեղադրել է Թեհրանին Մինաբի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման մեջ (տեսանյութ)
12310:46
«Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, կարող են փոխվել տարածաշրջանի բոլոր պայմանավորվածությունները»․ Արմեն Այվազյան
11809:00
«Այս ցինիկ կրավորականությունը տանելու է սարսափելի իրողության»․ Արմեն Հովասափյան
16002:06
«Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն «Թրամփի ուղու» նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
14801:06
Իրանը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իսրայելական զորքերն իր տարածքից
18700:51
