Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ.

Արցախ Միությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը՝ հայ գերիների և Արցախի ժողովրդի վերադարձի մասին

60
Երեկ, 22:30
Արցախ Միությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը՝ հայ գերիների և Արցախի ժողովրդի վերադարձի մասին

Արցախ Միությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը՝ հայ գերիների և Արցախի ժողովրդի վերադարձի մասին։
«Արցախ Միությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը, որն ընդունվել է փետրվարի 3-ին՝ հայ գերիների ազատ արձակման, Արցախի ժողովրդի վերադարձի և ինքնորոշման իրավունքների վերաբերյալ:
«Այս բանաձևը կարևորագույն փաստագրումներ ու շեշտադրումներ է պարունակում թե՛ Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների և թե՛ Ֆրանսիայի կառավարության ու միջազգային հանրության անելիքների վերաբերյալ... մենք ակնկալում ենք տեսնել արագ ու շոշափելի արդյունքներ, ինչպիսին հայ բոլոր գերիների ազատ արձակումն է»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Բանաձևի տեքստից.
«Վերահաստատում է իր աջակցությունը Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով տեղահանվել է իր հազարամյա հայրենիքից,
հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է լիարժեքորեն կիրառվի Արցախի հայ բնակչության նկատմամբ,
դատապարտում է Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարների կամայական կալանավորումը և անարդար դատավարությունները և պահանջում է նրանց՝ ինչպես նաև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների, անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:
կոչ է անում Ֆրանսիայի Կառավարությանը պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից առանց հապաղման ազատ արձակել նրա կողմից պահվող հայ գերիներին»»,- գրված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`   Արցախ Միություն