«Ռուբեն Վարդանյանի որդին, Վենսի այցին ընդառաջ, ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար». #CatholicVote
![]() Մինչ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է Հայաստան և Ադրբեջան կատարելիք դիվանագիտական այցին, Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել այն բանտարկյալների ազատ արձակման համար, որոնք դեռևս գտնվում են ադրբեջանական կալանքի տակ։ Այս մասին գրում է Catholic Vote-ը: Փետրվարի 4-ին Zeale News-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը խոսելով հոր ձերբակալության մասին ասել է. «Սա զանգվածային ձերբակալություն էր, որը տեղի ունեցավ ավելի քան 120 000 քրիստոնյա հայերի էթնիկ զտման արշավի ավարտին»: Վարդանյանը հորն առաջադրված մեղադրանքները՝ մոտ 40 կետ, ներառյալ ահաբեկչության ֆինանսավորումը և սահմանի անօրինական հատումը, շինծու է որակել և ասել, որ դատավարությունը զուրկ է տարրական իրավական երաշխիքներից։ Նա նշել է, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին դատում է ռազմական տրիբունալում, չնայած նա երբեք ռազմական պաշտոն չի զբաղեցրել, ինչը միջազգային նորմերի խախտում է։ Ըստ Վարդանյանի՝ օգոստոսյան իրադարձությունը չի հանգեցրել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այլ հանգեցրել է շրջանակային տեքստի նախաստորագրմանը, որը, նրա խոսքով, որևէ հղում չի անում հայ գերիներին։ «Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղությանը»,- ասել է նա։ Վարդանյանը երախտագիտություն է հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին՝ ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունն առաջնահերթ համարելու համար և նշել, որ Թրամփը ավելի վաղ անդրադարձել է հայ կալանավորների ճակատագրին։ Ըստ OC Media-ի՝ Թրամփը օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ մտադիր է խնդրել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բանտարկյալներին: «Սա եզակի հնարավորություն է աշխարհին կրկին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահը լուրջ են վերաբերվում իրենց ասածներին: Քրիստոնյաների պաշտպանությունը այս վարչակազմի համար գլխավոր առաջնահերթություն է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում»։ Նա ասել է, որ փոխնախագահը, որը հրապարակավ խոսել է աշխարհում քրիստոնյաների հալածանքների մասին, կարող է օգնել ապահովել բանտարկյալների ազատ արձակումը՝ տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով։ «90 քրիստոնյաներ կան, որոնց, իմ կարծիքով, փոխնախագահի աջակցությամբ հնարավոր է վերադարձնել հայրենիք»,- ասել է Վարդանյանը։ |

«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
5403:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
9502:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
9101:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
7101:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
16201:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
18600:04
