«Հարց ունեմ, որը կարող է ձեզ դուր չգալ. ո՞ւր էիք վերջին 5-6 տարիներին». մասնակիցը՝ Գագիկ Ծառուկյանին
![]() ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ, որի ժամանակ վերջիններս բարձրացրել են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Մասնակիցներից մեկը հետաքրքրվել է. «Մեկ հարց ունեմ, որը կարող է ձեզ դուր չգալ. ո՞ւր էիք վերջին 5-6 տարիներին, երբ պետությունն անցնում էր դժվարությունների միջով»: Ծառուկյանն ասել է՝ ՀՀ-ում էր, ժողովրդի կողքին. «2020թ. պատերազմի ժամանակ բանտում էի, սիրտս կտոր-կտոր էր լինում, ես չորս ամիս առաջ էի նախազգուշացրել պատերազմի մասին: Փաստաբանի միջոցով տղաներին ասացի՝ թող մի քանի միլիոն գումար հավաքեն մեր ընտանիքի կողմից, ուղարկեն Ղարաբաղ. ուղարկել են: Հետո եղավ նոյեմբերի 9-ը՝ ցույցեր և այլն: Դիմել են ինձ, հավաքել եմ իմ թիմին, ասել՝ եթե ժողովուրդն ուզում է, որ պետք է լինի ընտրություն, համաձայն ենք: Պատրաստվել ենք, ծրագրեր կազմել... Ընտրությունից հետո նորից իմ թիմին հրավիրել եմ, ասել՝ շնորհակալ եմ, ովքեր մասնակցել են, ովքեր ձայն տվել: Իմ թիմը լավ չի աշխատել, չենք կարողացել ժողովրդին տեղեկացնել մեր ծրագրերի մասին, ուրիշներն ավելի լավ են ներկայացրել, իրենց ցավը տանեմ, թող ժողովրդի առաջ պատասխան տան: Դրանից հետո, շրջափակման ժամանակ, օգնել ենք ամեն ինչով: Հետո եղավ հայաթափում, էլի օգնել ենք ամեն ինչով: Հետո սկսել եմ Քրիստոսի արձանը կառուցել, էլի շարունակե՞մ»: |

Օմանում մեկնարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
4013:04
«Կոռուպցիոն ի՞նչ գործարքների մեջ եք, որի մասին ակնարկեց Նիկոլ Փաշինյանը». լրագրողը՝ Հայկ Սարգսյանին (տեսանյութ)
5112:42
«Նիկոլի ընդդիմությունը վաղուց իր օրակարգից հանել է իշխանափոխությունը»․ Նարեկ Մալյան
5112:30
«Ասում են՝ անլրջացնում եք պաշտպանության ոլորտը, երբ մասնակցում եք վարչաբենդին». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
5812:00
Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8211:06
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ
10310:42
