Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.

«Ադրբեջանը փորձում է իր ագրեսիան ներկայացնել որպես ինքնապաշտպանություն, մենք լռում ենք»․ Նարինե Դիլբարյան

77
Այսօր, 17:18
«Ադրբեջանը փորձում է իր ագրեսիան ներկայացնել որպես ինքնապաշտպանություն, մենք լռում ենք»․ Նարինե Դիլբարյան

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Բաքվում Ալիևի վարչակազմի կողմից երկարատև մշակված ու բեմադրված դատավարությունների հանգուցակետը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ցմահ և երկարատև բանտարկության դատավճիռները, միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ միայն լիովին վիճահարույց են, այլև ակնհայտ քաղաքական բնույթ ու նպատակ ունեն։ Այդպիսի իրավական վտանգավոր ձևակերպմամբ Ադրբեջանը փորձում է սեփական ագրեսիան ներկայացնել որպես օրինական ինքնապաշտպանություն, իսկ Արցախի ինքնապաշտպանությունը՝ անօրինական ագրեսիվ պատերազմ միջազգային բոլոր ատյաններում։ Իսկ մենք՝ ի դեմս ՀՀ ներկա իշխանության, համառ լռում ենք՝ փաստացի համաձայնվելով»։

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան