«Կոռուպցիոն ի՞նչ գործարքների մեջ եք, որի մասին ակնարկեց Նիկոլ Փաշինյանը». լրագրողը՝ Հայկ Սարգսյանին
![]() Վերջին ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկյոլ Փաշինյանն ասել էր, որ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել Հայկ Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ։ Դրան հետևել են իրավական ընթացակարգեր, և այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ում այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր և կոռուցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժվելու»: ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին, ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասաց. «Չեմ ցանկանա, որ ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը: Ամեն դեպքում որոշ լուրերի կցանկանամ անդրադառնալ: Նշեմ, որ որևէ գործով չեմ անցնում, չեմ անցել: ՔՊ-ում որևէ քննարկման ժամանակ որևէ մեկն ինձ չի մեղադրել կոռուպցիոն որևէ գործարքի կամ սխեմայի մեջ: Մամուլից տեղեկացել եմ, որ վարչության որոշ անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են ինչ-որ գործերի մեջ: Եթե այդպիսի բան եղել է, դա ՔՊ կանոնադրության խախտում է, որովհետև կանոնադրությունն ասում է՝ կուսակցականն իրավունք ունի ներկա լինելու իր հարցի քննարկմանը ու ապահովիի քննարկվող հարցի վերաբերյալ իր՝ կարծիք արտահայտելու հնարավորությունը, որը չի պահպանվել»: |

«ՀՀ-ում Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին արձանագրել է նաև ԵԽԽՎ-ն»․ Արամ Վարդևանյան
4601:06
«Մեզ անհրաժեշտ են իմաստուն ղեկավարներ, իմաստուն էլիտաներ»․ Արա Պողոսյան
7500:30
«ԵՄ-ն զարգացնում է ՀՀ-ի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն». Արարատ Միրզոյան
108Երեկ, 22:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
101Երեկ, 22:36
«Փորձում է շեղել, որպեսզի մարդիկ պահանջեն ոչ թե Աջափնյակի մետրո, այլ Աջափնյակի բարեկիրթ թաղապետ»․ Հակոբ Բադալյան
80Երեկ, 22:18
«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
176Երեկ, 21:24
