«Սա օրենքի լեզու չէ, քաղաքական գործարքի լեզու է, որը կարող է փոխվել, երբ փոխվի ճնշման կշիռը»․ Արման Բաբաջանյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի դատարանն Արցախի առաջնորդների մի մասին ցմահ ազատազրկման դատապարտեց։ Մեր հավաքական անելիքը երեք շերտ ունի։ Առաջին՝ իրականությանը պետք է ճիշտ անուն տալ․ սա պատանդառություն է և քաղաքական հետապնդում, որի նպատակը ոչ թե «արդարադատությունն» է, այլ շանտաժը՝ Հայաստանի վրա համակարգված ճնշում գործադրելու համար։ Երկրորդ՝ օրակարգը պետք է դառնա ամենօրյա ու միջազգային․ ոչ թե մեկ հայտարարություն, մեկ ակցիա, մեկ հուզական պոռթկում, այլ շարունակական աշխատանք՝ կառավարություն, խորհրդարան, դիվանագիտություն, իրավական թիմեր, սփյուռքյան կառույցներ, մեդիա․ նույն խոսքը, նույն պահանջը, նույն հասցեատերերը՝ այնքան ժամանակ, մինչև արդյունքը լինի ազատ արձակումը։ Երրորդ՝ մենք պետք է վերածենք ցավը կազմակերպված ուժի․ հանրային դաշտում պահել թեման, ստեղծել մշտական ճնշման մեխանիզմներ, որ ադրբեջանցիների հետ որևէ բանակցություն, քննարկում չանցնի առանց այս հարցի։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Ալիևը Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդն է, ով իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ»․ Վենս
4212:49
«Մարդիկ հասկանում են, որ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
1412:48
«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
7311:33
«Իրանն աշխատում է գործարքի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին»․ Արաղչի
11111:20
«ՆԱՏՕ-ական բանակում կոշիկները գունային տարբեր երանգներ են ունենում». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6711:00
«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6810:42
