«ՀՀ-ում 100-ից ավելի անձանց նկատմամբ հարուցված գործերը քաղաքական ենթատեքստ ունեն»․ Էլինար Վարդանյան
![]() Փետրվարի 5-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է խորհրդարանական ընդդիմության պատրաստած «Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հայտարարության նախագիծը ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Արձանագրում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ անմեղության կանխավարկածի բացահայտ ոտնահարման պայմաններում՝ զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի և դիրքորոշման համար, որոնց նկատմամբ առկա է խտրական և տարբերակված մոտեցում․․․»,- նշեց Էլինար Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ մարդկանց իրավունքները շարունակում են խախտված մնալ։ «ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչը լուրջ խնդիր է պետության համար․․․ Մենք ՀՀ-ում ունենք 100-ից ավելի քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ հարուցված գործերը քաղաքական ենթատեքստ ունեն, 40 անձ ՔԿՀ-ներում են և քաղբանտարկյալի կարգավիճակում են, և ունենք գրեթե նույնքան անձինք, որոնց նկատմամբ կիրառվել է խափանման այլ միջոց, սակայն վերջերս շարունակում են հանդիսանալ քաղաքական հալածյալներ»։ |

«Պետք է ընդունել, որ Հայաստանը և ռեգիոնը որոշակի կարևորություն ներկայացնում են ԱՄՆ-ի համար». Ռոբերտ Անանյան
9303:06
«Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում». Սուրեն Սուրենյանց
9401:06
«Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտահոգված են Մոսկվայից բխող սպառնալիքով». Ֆինլանդիայի նախագահ
13000:27
«Ադրբեջանը երբեք չի դառնա բախումների ասպարեզ». Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ-ի պատվիրակությանը
94Երեկ, 23:42
«Ի՞նչ է մատուցվում պաշտոնական պրոպագանդայի մակարդակով». Հակոբ Բադալյան
85Երեկ, 23:30
«Իրանի շուրջ խնդիրները շատ ավելի լավ են բացատրում Վենսի այցի ժամանակահատվածը»․ Փոլ Գոբլ
197Երեկ, 22:43
