Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ.

«Ալիևն իր «խաղաղասիրության» համար ստիպելու է գին վճարել, Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ խոստանալ»․ Անի Սամսոնյան

75
Այսօր, 17:36
«Ալիևն իր «խաղաղասիրության» համար ստիպելու է գին վճարել, Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ խոստանալ»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչի մասին էր Աբու Դաբին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգում է, որ իր բթամատի տակ է Հայաստանի պառլամենտական ընտրությունների կարմիր կոճակը: Իր ձևական խաղաղասիրական, դիվանագիտությամբ Ալիևը վարչապետ Նիկոլ Փաշինյանից կերտել է «հմուտ դիվանագետ» և «խաղարար» հայ ժողովրդի աչքում և կվերընտրվի այդ մարդը առաջիկա ընտրություններում՝կախված է միայն իրենից:
Ալիևն իր «խաղաղասիրության» համար ստիպելու է մեզ գին վճարել և դրա երաշխիքները պետք է ստանա մինչև ընտրությունները: Հայաստանի իշխանության վիճակն այնպիսին է, որ նորից իշխանություն լինելու համար, Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ խոստանալ: Խաղաղության մրցանակի ճռճռան քողի ներքո Աբու Դաբիում Ալիևը հիշեցնելու էր Սահմանադրության մասին և տարածքային նոր զիջումների մասին (անկալվները): Այդ պատճառով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նույն օրը ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ Սահմանադրության նոր տեքստը մարտին պատրաստ կլինի՝ ցույց տալով , որ իրենք կատարում են Ալիևի կողմից հանձնարարված տնային աշխատանքը:
Սահմանազատման մասով առաջիկայում պարզ կդառնա, թե հերթական անգամ Հայաստանը որ ռազմավարական ճանապարհը կամ դիրքն է է պատրաստվում հանձնել: Իսկ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու, գերիներին ազատելու մասին խոսք չկա:
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին համոզում է, որ Հայաստանում խաղաղությունը կախված է իրենից. եթե ինքը չեղավ վարչապետ, ուրեմն խաղաղություն չի լինելու:
Սա մեծ սուտ է: Ռազմական նոր ագրեսիայի կդիմի Ադրբեջանը, թե ոչ, կախված է միայն Ալիևի կամքից՝ աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններում և ով էլ լինի վարչապետ, դա չի կարող կանգնեցնել:
Բայց կարևոր է, թե ով կլինի վարչապետ, որպեսզի մենք կարողանանք ռացիոնալ և ուժեղ դիմակայել ցանկացած մարտահրավերի: Նիկոլ Փաշինյանը ո՛չ այդ ռացիոնալն է, ո՛չ էլ ուժեղը: Նա ուժեղ է ներքին քաղաքական մրցակիցներին ոչնչացնելու հարցում, բայց նա տկար և անտաղանդ է արտաքին մրցակիցներին դիմակայելու հարցում:
Միջազգային իրավունքը այլևս դատարկ նյութ է փոքր պետությունների համար, իսկ ուժեղները խաղում են այլ կանոններով: Ալիևը համարում է, որ ինքը այլևս ուժեղների շարքում է: Աշխարհում իրադարձությունները զարգանում են շատ արագ և երեկ ստորագրված փաստաթուղթը կարող է կարճ ժամանակում վերածվել աղբի:
Ցանկացած խելք ունեցող մարդ Աբու Դաբիի խաղաղության մրցանակի մասով պետք է ոչ թե մտածի՝ «վերջ, ապրի Նիկոլը», այլ կողքինին հարց տա «Ալիևն ու Փաշինյանը որտե՞ղ են ուզում մեզ գցել»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան