«Ամերիկացիները կաշխատե՞ն լոկ մարդասիրության մղումով»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան էջում գրում է. «Արցախի պատանդառված ռազմա-քաղաքական ղեկավարության հանդեպ Ադրբեջանի կայացրած դատավճիռն ըստ էության պատկերը չի փոխում ոչնչով, պարզապես հերթական անգամ ցավեցնում, խոցում է ցանկացած ողջախոհ հայի սիրտ ու արժանապատվություն: Միաժամանակ, մտքի իմաստը հարցը շարունակում է մնալ նույնը՝ ինչպես հասնել պատանդառված մեր հայրենակիցների ազատ արձակման: Այդ հարցը նույնն էր մինչև դատավճիռը, նույնն է դատավճռից հետո էլ: Կարծում եմ որևէ մեկի մոտ չկար կասկած, որ կայացվելու էր հենց այդպիսի վճիռ: Ըստ այդմ, կրկնեմ, հարցը շարունակում է մնալ այն, թե ինչպես պետք է լուծվի մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադարձի հարցը: Այստեղ էլ, դժբախտաբար չկա կասկած, որ նրանց պատանդառությունն ունի մեկ նպատակ՝ պայմաններ թելադրել Հայաստանին, օգտագործելով պատանդների հանգամանքը: Ես չեմ էլ բացառում, որ պայմաններից հերթականը քննարկվել է օրինակ Աբու Դաբիում: Ընդ որում, ինչպես անդրադարձել եմ այդ հանդիպման առնչությամբ նախօրեին, այստեղ հնարավոր է գուցե որոշակի կապ տեսնել ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցի հետ: Նկատի ունեմ, գուցե նաև անմիջականորեն մեր պատանդառված հայրենակիցների մասով: Չեմ բացառում, որ ամերիկյան կողմը այդ ուղղությամբ արել է որոշակի դիտարկումներ: Այստեղ կա մեկ այլ հարց՝ ամերիկացիները կաշխատե՞ն լոկ այսպես ասած մարդասիրության մղումով, թե՞ նրանք կարող են այդ հարցում ևս առաջարկել լոկ գործարք՝ Հայաստանն ինչ որ բան պետք է տա Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն էլ լուծի պատանդների ազատ արձակման հարցը: Առայժմ, որքան էլ հնչի հոռետեսական, չեմ տեսնում պարզապես Ադրբեջանի հանդեպ ճնշման միջոցով հարցը լուծելու իրատեսական հնարավորություն, դրա համար բավարար աշխարհաքաղաքական միջավայր: Հետևաբար, կարծում եմ հարցի լուծման առավել իրատեսականը որևէ խոշոր դերակատարի միջնորդությամբ գոնե հարաբերականորեն ընդունելի որևէ գործարքի միջոցով: Հենց այստեղ է, որ ցանկությունից բացի՝ իհարկե, շատ կարևոր է այդ հարցով զբաղվողների դիվանագիտական հմտությունը, բանակցելու ընդունակությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
