«Հնարավոր է՝ էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրերի մասին օրենքի կիրառման ժամկետները վերանայենք». Արսեն Թորոսյանը
![]() «Մենք տեսնում ենք իրավիճակը և գնահատում ենք, թե ինչքան սուր է այն, և համապատասխան լուծումներ ենք հիմա մշակում»,- այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով աշխատանքային պայմանագրեր կնքելիս էլեկտրոնային ստորագրություն ունենալու պարտադիր պայմանի վերաբերյալ որոշմանը։ «Մի կարևոր հանգամանք կա. քանի որ նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգ ենք ներդնում, որը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի, խնդիր է առաջանում այս պահին տրամադրվող ID քարտերի և ապագայում տրամադրվող ID քարտերի հետ բալանսի միջև: Նաև դրանով պայամանավորված՝ կարող է լուծումներ գտնենք, որովհետև եթե նույնիսկ հիմա օրուգիշեր աշխատեն այդ սարքերը, թեև սահմանափակ թողունակություն ունեն, հետո կարիք է լինելու անցում կատարել նորերին: Նաև դրանով և որոշ այլ պատճառներով պայմանավորված՝ հնարավոր է ժամկետների վերանայում իրականացնենք, այսինքն՝ օրենքի կիրառման ժամկետները վերանայենք, որպեսզի ոչ ոք չզրկվի իր աշխատանքի իրավունքից այն պատճառով, որ նոր կնքվող աշխատանքային պայմանագրերը հիմա պետք է լինեն էլեկտրոնային»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ մոտ 200 հազար քաղաքացի դեռևս չունի էլեկտրոնային ստորագրություն։ |

ՌԴ-ն հայտարարել է Սպահանում իր հյուպատոսության փակման մասին
16617:03
«Էփշթեյնի ցանցի մնացյալ անդամները ծրագրում են դավադրություն կազմակերպել ԱՄՆ-ում՝ Իրանին մեղադրելու համար». Լարիջանի
17815:39
«Հայաստան» դաշինքը վաղը կհրապարակի ՀՀ վարչապետի՝ իր թեկնածուի անունը
10015:18
«Մարդիկ ուզում են պատերազմ՝ հանուն ավելի լավ խաղաղության». Նիկոլ Փաշինյան
18414:54
«Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է և լիովին վերահսկում է երկիրը». Արաղչի
21314:21
«Մեր ինքնիշխանության, հիշողության և պատմական իրավունքի առքուվաճառքն արդեն տեղի է ունեցել». Արմեն Հովասափյան
13513:48
