«ՊՆ-ի տրամադրած գումարով սպայակազմի զինծառայողները կարող են բնակարան ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում»․ Հրաչյա Սարգսյան
![]() «Սպայական կազմի զինծառայողներն ամբողջությամբ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով հնարավորություն կունենան ձեռք բերելու բնակարան, բնակելի տուն: Վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսները ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին, ՊՆ-ի կողմից»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարան կամ տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը: «Մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունն առաջնային կամ երկրորդային շուկայից: Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցնեն վերոնշյալ մարմիններում: Հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քմ տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 մլն դրամի չափ, և հնարավորություն կունենան գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ բնակարանի տրամադրման ծրագիրը գործում էր, պարզապես կարգն է փոխվել: |

ՌԴ-ն հայտարարել է Սպահանում իր հյուպատոսության փակման մասին
16617:03
«Էփշթեյնի ցանցի մնացյալ անդամները ծրագրում են դավադրություն կազմակերպել ԱՄՆ-ում՝ Իրանին մեղադրելու համար». Լարիջանի
17815:39
«Հայաստան» դաշինքը վաղը կհրապարակի ՀՀ վարչապետի՝ իր թեկնածուի անունը
10015:18
«Մարդիկ ուզում են պատերազմ՝ հանուն ավելի լավ խաղաղության». Նիկոլ Փաշինյան
18414:54
«Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է և լիովին վերահսկում է երկիրը». Արաղչի
21314:21
«Մեր ինքնիշխանության, հիշողության և պատմական իրավունքի առքուվաճառքն արդեն տեղի է ունեցել». Արմեն Հովասափյան
13513:48
