Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել փետրվարի 6-ից նոյեմբերի 20-ը
![]() «2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, որսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը»,- այս մասին կառավարության նիստում նշեց Շրջակա Միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը: «Որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 2025-ին ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած՝ Սևանա լճում ձկան պաշարների հաշվառման տվյալները, համաձայն որի՝ 2025-ի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591,8 տոննա, որից արդյունագործական ամբողջ պաշարը կազմել է 1373,9 տոննա»,- նշեց Մկրտչյանը: |

«Պետք է ընդունել, որ Հայաստանը և ռեգիոնը որոշակի կարևորություն ներկայացնում են ԱՄՆ-ի համար». Ռոբերտ Անանյան
9303:06
«Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում». Սուրեն Սուրենյանց
9401:06
«Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտահոգված են Մոսկվայից բխող սպառնալիքով». Ֆինլանդիայի նախագահ
13000:27
«Ադրբեջանը երբեք չի դառնա բախումների ասպարեզ». Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ-ի պատվիրակությանը
94Երեկ, 23:42
«Ի՞նչ է մատուցվում պաշտոնական պրոպագանդայի մակարդակով». Հակոբ Բադալյան
85Երեկ, 23:30
«Իրանի շուրջ խնդիրները շատ ավելի լավ են բացատրում Վենսի այցի ժամանակահատվածը»․ Փոլ Գոբլ
197Երեկ, 22:43
