«Համաձա՞յն եք դառնալ ադրբեջանական գազի սպառող և ուտել թուրքական հաց»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի տնտեսությունը հիմնականում գործում է Ռուսաստանից ներկրումների վրա։ Ցորենը գրեթե ամբողջությամբ բերում ենք Ռուսաստանից։ Գազը բերում ենք Ռուսաստանից և մասամբ Իրանից՝ միջազգային գներից շատ էժան։ Ատոմակայանի համար անհրաժեշտ ուրանը բերում ենք Ռուսաստանից (ուրիշ տեղից հնարավոր չէ): Ժողովրդի համար անհրաժեշտ կենցաղային ապրանքների հիմնական մասը բերում ենք Ռուսաստանից և Իրանից։ Կարևոր է իմանալ, որ ԱՄՆ-ն մեզ չի կարող գազ մատակարարել, քանի որ տասնյակ հազարավոր կիլոմետր երկարությամբ նոր խողովակներ չենք կարող կառուցել ԱՄՆ-ից Հայաստան։ Ադրբեջանը մեզ կարող է գազ մատակարարել, բայց դրա համար երկար ամիսներ են պետք Ադրբեջանից Հայաստան նոր գազատարի կառուցման համար։ Բայց ինքներդ հարց տվեք ձեզ, թե համաձայն ե՞ք արդյոք դառնալ ադրբեջանական գազի սպառող։ Եվրոպան չի կարող մեզ ցորեն և ուրան մատակարարել, քանի որ ինքն է ստիպված ներկրում։ Թուրքիան կարող է մեզ ցորեն մատակարարել որոշ չափով, բայց ինքներդ հարց տվեք ձեզ, թե համաձայն ե՞ք արդյոք ուտել թուրքական հաց։ Երբ ընտրություն կատարելուց կլինեք, անպայման այս հարցերը տվեք ինքներդ ձեզ»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Ինչո՞ւ այս ամենի հետ կապված՝ ՔԿ-ի, դատախազության գործողությունների մասին որևէ հրապարակում չկա»․ Արթուր Սաքունց
9703:06
«Քաղաքական կաշառք՝ ընդդեմ ազատ խոսքի»․ Էլինար Վարդանյան
8502:06
«Հայաստանի թուրքական կառավարչի «աղվեսները» ազդարարեցին բռնաճնշումների նոր փուլի մասին»․ Կարապետ Պողոսյան
8001:06
«Էփշթեյնն այնքան փորձեց համոզել՝ գնալ իր կղզի, որ արգելափակեցի». Իլոն Մասկ
14500:22
Ջեֆ Բեզոսը հրահանգել է կրճատել The Washington Post-ի անձնակազմի 30%-ը
18000:18
«Ուրացող հոգևորականներին ՊՆ-ում բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկում»․ Տեր Զարեհ Աշուրյան (տեսանյութ)
99Երեկ, 23:42
