Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն բնական մշակված ադամանդների ներմուծման համար պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու և նշված ապրանքատեսակի ներմուծման ընթացքն արագացնելու համար վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում կաշառք է ստացել տնտեսվարողից: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

«Ժամանակն է Լուսին լայնածավալ վերադարձի». Իլոն Մասկ
6800:06
Հայտնի է Վենսի՝ Երևան և Բաքու այցի ժամանակացույցը
51Երեկ, 23:48
Վենսի այցի ընթացքում Երևանում հավաք կկազմակերպվի գերիների ազատ արձակման պահանջով
83Երեկ, 22:36
«Նույն երկրում առաջարկում են, որ 16 տարեկանը մասնակցի ընտրություններին, բայց զրկվի սոցցանցեր մուտքից». Գոռ Մադոյան
82Երեկ, 22:24
Վաշինգթոնը և Կիևը քննարկել են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների ժամանակացույցը. #Reuters
138Երեկ, 21:18
«Անիմաստ վատնած միջոցներ». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
115Երեկ, 20:48
