«Իսրայելը թունավոր նյութեր է ցողում Հարավային Լիբանանի վրա»․ Նիզար Հանի
![]() Իսրայելի ավիացիան մեծ քանակությամբ թունավոր նյութեր է ցողում Հարավային Լիբանանի տարածքի վրա, ինչի հետևանքով ոչնչացվում է բուսականությունը և բացասաբար ազդում մարդկանց առողջության վրա։ Այդ մասին համաարաբական Asharq Al Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Նիզար Հանին։ «Վտանգավոր քիմիական նյութերի ինտենսիվ կիրառումը նպատակ ունի մոտ ապագայում հողը ոչ պիտանի դարձնել մշակման համար և այդ կերպ խոչընդոտել բնակիչների վերադարձը հարավային շրջաններ», - նշել է գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ցողվող նյութը ոչ սելեկտիվ հերբիցիդ է՝ գլիֆոսատի տեսակի։ «Դրա ազդեցությունը որպես քաղցկեղածին նյութ ծայրահեղ վտանգավոր է բուսական միջավայրի համար և բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա», - հայտարարել է նախարարը։ Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռնարկել Իսրայելի բնապահպանական ագրեսիայի դեմ՝ նշելով, որ «այս հանցավոր գործողությունների արդյունքում սահմանամերձ գյուղերի բնակիչները մնում են առանց ապրուստի միջոցների»։ Իր հերթին, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հրամանատարությունը հայտարարության մեջ պահանջել էր, որ Իսրայելը «դադարեցնի քաղաքացիական բնակչության առողջությանը սպառնացող քիմիական նյութերի ցողումը»։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
