«Վենսը Օլիմպիական խաղերի բացումից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան»․ #AP
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան Միլանում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։ «Իտալիայից հետո Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է մշակել համաձայնագիր՝ ուղղված երկու երկրների միջև քառասունամյա հակամարտության դադարեցմանը», - հաղորդում է Associated Press-ը՝ առանց նշելու ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան ժամանելու օրը։ Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 6-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցի մասին հայտարարել էր հունվարի վերջին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
