Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ.

«Ալիև-Փաշինյան ցնծության ֆոնին այսօր Բաքվում հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու». Տիգրան Աբրահամյան

79
Այսօր, 09:42
«Ալիև-Փաշինյան ցնծության ֆոնին այսօր Բաքվում հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու:
Հիշեցնեմ, որ պատանդի կարգավիճակում ապօրինի պահվող հայերի նկատմամբ կեղծ դատավարության հիմքում ՀՀ-ի դեմ ռազմական հանցագործի և ցեղասպանություն իրագործածի ծանր մեղադրանքն է:
Սա նշանակում է, որ մարդկային ճակատագրերից բացի, գործ է «կարվել» Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը ցանկացած քաղաքական ելքի պարագայում էլ պահվելու է համապատասխան դարակներում և ըստ իրավիճակի ու անհրաժեշտության օգտագործվելու Հայաստանի դեմ»: