«ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյունավտանգ է ամբողջ Մերձավոր Արևելքի համար». Լավրով
![]() ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների լարվածությունը պայթյունավտանգ է ամբողջ Մերձավոր Արևելքի համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Իրավիճակը պայթյունավտանգ է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Այստեղ չափազանց շատ ականներ կան, պատրաստ պայթելու, պարզապես սպասում են, որ դրանց վրա ոտք դնեն», - ասել է Լավրովը RT-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Վաշինգթոնի և Թեհրանի միջև լարվածության մասին հարցին։ Նա նաև նշել է, որ Իրանը Ռուսաստանի մոտ գործընկերն է, և Մոսկվան «անտարբեր չէ տարածաշրջանում լարվածության ներկայիս զարգացման նկատմամբ»։ Ռուսաստանը չի ձգտում որպես միջնորդ հանդես գալ Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև սրվող իրավիճակի կարգավորման հարցում, սակայն լուրջ մտահոգություն է հայտնում աճող լարվածության վերաբերյալ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
