«Նիկոլ Փաշինյանը մրցանակ է ստանում՝ քաղաքական պատասխանատվության ենթարկված լինելու փոխարեն»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի»,- Աբու Դաբիում Զայեդ մրցանակաբաշխությանը ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Անհավատալին իհարկե այն չէ, ինչ նա նկարագրում է: Անհավատալի չէ այն պարզ պատճառով, որ խոշոր հաշվով բազմաթիվ են պատմական նախադեպերը, երբ միմյանց հետ արյունալի բախման մեջ գտնված երկրներ ու ժողովուրդներ ի վերջո եկել են խաղաղության՝ կարճ, կամ երկար ճանապարհով, քաղաքական և աշխարհաքաղաքական տարբեր գործոնների և «հովանավորների» բերումով, բայց եկել են խաղաղության: Հետևաբար անհավատալի չէ, որ կարող են դրան մոտ լինել նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Ընդ որում՝ լինել մոտ, որովհետև խաղաղության մասին խոսելն այսօր միամտություն է մի շարք պատճառներով, ու Փաշինյանը դա գիտե ամենից լավ: Եվ թերևս հենց դրանից ելնելով նաև, անհավատալին այն է, որ ներկայիս հանգրվանում Նիկոլ Փաշինյանը մրցանակ է ստանում՝ սրան հասցրած ճանապարհի համար առնվազն քաղաքական պատասխանատվության ենթարկված լինելու փոխարեն: Նիկոլ Փաշինյանի արձանագրած «անհավատալիության» տողատակում հենց սա է՝ որ պատերազմի պարտությունից, Արցախի լիակատար հայաթափումից ու կորստից, Հայաստաննի պետական քաղաքականությունն ադրբեջանական նարատիվներին ենթարկեցնելուց հետո նա շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական թիվ մեկ պաշտոնյա: Ու հավակնում է առաջիկա ընտրական պրոցեսում պահպանել այդ կարգավիճակը: Իսկ դա իսկապես անհավատալի է: Ու կարծես թե դրա նախադեպերն են, որ բացակայում են միջազգային պատմության մեջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Երկիրը հարթակ են դարձնելու իրենց աշխարհաքաղաքական շահի սպասարկման համար». Արամ Գևորգյան
8402:06
«Փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
11000:00
«Թրամփի ճանապարհի և մնացած հարցերի վերաբերյալ անորոշությունը շատ է». Ոսկան Սարգսյան
104Երեկ, 23:12
«Բանակի գեներալներն են, ովքեր միացել են Նիկոլին՝ Եկեղեցու դեմ ծանր արշավում». Սյուզի Բադոյան
114Երեկ, 23:00
«5 սմ-ի փոխարեն 4 սմ-անոց ասֆալտ, որն արդեն քանդվել է». Արթուր Չախոյան
129Երեկ, 22:48
«Ենթադրենք՝ նամակ գրեցինք ու մի 5 հատոր նամակ փոխանցեցինք, հետո՞». Արա Պողոսյան
89Երեկ, 22:30
