Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

93
Այսօր, 08:24
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

Երևան քաղաքում՝

Մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Մարտի 5-ին, 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

Երևան քաղաքի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 21.5°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 25.2°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 3.7°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։