Քննչական կոմիտեում Թամամյանի գործով առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հովհաննես Թամամյանին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետին ՀՀ քննչական կոմիտե են կանչել և առերեսում կազմակերպել։ Մեզ հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։ Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։ Փետրվարի 25-ին Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․ Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, առանց հիմնավորման, հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․ Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․ Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։ Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․ Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը օրերս ավարտվել է, և գործը ուղարկվել է դատարան»։ |

«Անչափահասն ապտակել է ինձ». Լիանա Զուրաբյան (տեսանյութ)
1817:30
«Ի՞նչ ռեսուրսներով է երկիրը դիմակայելու առաջիկա քաոսին»․ Վարդ Սիմոնյան
6217:12
Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվեց (տեսանյութ)
4616:36
«Վահագն Չախալյանն ունի շտապ բժշկական օգնության կարիք»․ Կարեն Վրթանեսյան
7416:06
Խամենեիի հրաժեշտի արարողությունը հետաձգվել է
9615:39
Մահվան մասին լուրերից հետո Ահմադինեժադը հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)
11015:16
