«Թեհրանը հրթիռներ չի արձակել Թուրքիայի ուղղությամբ»․ Իրանի ԶՈւ ԳՇ
675
Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ., 11:00
![]() Իրանը հերքել է Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակումը, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը։ «Իրանի զինված ուժերը հարգում են հարևան և բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում են այդ երկրի ուղղությամբ որևէ հրթիռի արձակումը», - ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ ։ Չորեքշաբթի օրը ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ Թուրքիայի օդային տարածքում ոչնչացվել է բալիստիկ հրթիռ, որը ենթադրաբար արձակվել է Իրանից։ Թուրքիայում հրթիռի բեկորների ընկնելուց հետո Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտարարել էր Իրանի շուրջ լարվածության ֆոնին հանրապետության վրա ցանկացած հարձակմանը պատասխանելու պատրաստակամության մասին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
