Նոր հրահանգ ՔՊ-ականներին․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիային հրահանգ է իջել՝ այսուհետ բոլոր հարթակներից խոսել անցած 8 տարիների ընթացքում կառավարության արած գործերի մասին, հնարավորինս դրանք թմբկահարել, քաղաքացիներին անընդհատ ցույց տալ, թե ինչեր են արել իրենք։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն էլ երեկ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, որի ընթացքում ՔՊ-ական երեսփոխանները նախապես համաձայնեցված հարցերով կառավարության անդամներին մղում էին ինքնագովեստի, թե որքան ահռելի աշխատանքներ են արել դպրոցաշինության, ճանապարհների կառուցման եւ այլ ոլորտներում։ Մեկը մյուսին լրացնելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե գործ ունենք ոչ թե ավերիչ, այլ արարիչ իշխանությունների հետ։ Ոմանք այնքան էին մտել դերի մեջ, որ, չլսելով կառավարության անդամի պատասխանները, պատասխանից չբխող արձագանք էին հնչեցնում, օրինակ, Ջուլիետա Ազարյանն Արարատ Միրզոյանին շանս էր տվել խոսել, Մերձավոր Արեւելքի պատերազմով պայմանավորված, տարբեր երկրներում մեր հայրենակիցների տունդարձի մասին։ Միրզոյանն էլ հատ-հատ թվարկեց, թե որ երկրում որքան հայ կա, ինչ խնդիրներ ունեն, ասաց՝ բոլորին օգնել են, հոգացել, որ ավտոբուսներով հասնեն Օման, այնտեղից վերադառնան հայրենիք, եւ գործընթացը շարունակվում է։ Տիկին պատգամավորն «արձանագրեց», թե իրականությունից, փաստորեն, հեռու են մամուլում տեղ գտած վերնագրերը, որ այս օրերին մեր հայրենակիցները ստիպված են մի քանի անգամ թանկ ավիատոմսեր գնել վերադարձի համար՝ կառավարությունն այդ հարցերը հոգում է։ Միրզոյանը հակադարձեց, թե ինքը նման բան չի ասել, եւ կրկնեց, թե խոսքն ավտոբուսներով տեղափոխման մասին է»։ |

«Ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չէ, ինչի՞ չեք ինքնահրկիզվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5717:24
ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը վնասազերծել է Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռը
9517:01
«Իրանի դեմ գործողությունը սկսվում է նմանվել «Կիևը երեք օրում» վերցնենք ռուսական ծրագրին»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
6717:00
«Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է»․ Զախարովա (տեսանյութ)
7116:45
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7216:30
«Քանի դեռ քննադատությունը հատվածական է, իշխանությունը կարողանում է այն չեզոքացնել»․ Արմեն Հովասափյան
5816:18
