Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Փաշինյանը լավ գիտի՝ խաղաղություն չկա, հրադադար է, որն ամեն պահ կարող է խախտվել»․ Ոսկան Սարգսյան

78
Այսօր, 10:12
«Փաշինյանը լավ գիտի՝ խաղաղություն չկա, հրադադար է, որն ամեն պահ կարող է խախտվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խաղաղությունը փխրուն, նոր տնկած բույս չէ, որ հոգ տանեն
Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Հայաստանի շուրջ խաղաղություն է հաստատված, բայց եթե հոգ չտարվի, օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել»։
Շատ սխալ, շատ վտանգավոր հայտարարություն է։ Խաղաղությունը նորատունկ, փխրուն բույս չէ, որ հոգ տարվի դրա հանդեպ։ Ի՞նչ է նշանակում՝ հոգ տարվի․ Իլհամ Ալիևին, Վահագն Խաչատուրյանի նման, պետք է ազգովի շնորհակալություն հայտնե՞նք, հանձնե՞նք Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, պատրաստվե՞նք ընդունել «Արևմտան Ադրբեջան 300 հազար ադրբեջանցիների վերադարձը»։ Իրականում Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ ոչ մի խաղաղություն էլ չկա, հրադադար է, որն ամեն պահ կարող է խախտվել։ Ուղղակի նա պատրաստվում է հետո ուրիշներին մեղադրել, որ խաղաղության հանդեպ հոգ չտարան, այն կործանվեց։ Սա Նիկոլ Փաշինյանի ոճն է, իր բոլոր ձախողումների համար ուրիշներին մեղադրել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան