Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Պատերազմի վարման նոր մոտեցումները հնարավորություն են ստեղծում՝ գնահատելու առկա սպառնալիքները»․ Տիգրան Աբրահամյան

60
Այսօր, 03:06
«Պատերազմի վարման նոր մոտեցումները հնարավորություն են ստեղծում՝ գնահատելու առկա սպառնալիքները»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանային նոր պայթյունը, որն ընթանում է Հայաստանի անմիջական հարևանությամբ, սպառնալիքների, ռիսկերի, անորոշությունների համախմբում է:
Սակայն մեկ այլ հարցի վրա եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:
ՌԴ-Ուկրաինա պատերազմ, նախորդ և այս տարի Իրանի դեմ պատերազմական գործողություններ. ի՞նչ զսպման մեխանիզմներ են գործում, կանխարգլման ի՞նչ պրակտիկա է «աշխատում», ի՞նչ զորատեսակներ են գործում և արդյունավետություն ապահովում:
Ճիշտ է՝ մասշտաբների խնդիր կա, սակայն պատերազմի վարման նոր մոտեցումները և մարտավարությունը, կիրառվող զորատեսակները համեմատելիության որոշակի հնարավորություն ստեղծում են նաև Հայաստանի համար՝ գնահատելու մեր շուրջ առկա սպառնալիքները, հասկանալու, թե ինչպիսի սպառնալիքներ ու ռիսկեր կարող են լինել և ինչպես պետք է դրանք նվազագույն կորուստներով հաղթահարել:
Հայաստանյան իշխանության՝ անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն:
Կա որոշակի ծախսվող գումար, սակայն դրա արդյունավետությունն ու իրադրությանը համահունչ լինելը, մեղմ ասած, խիստ կասկածելի է»: