Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են  կցորդով տրանսպորտային միջոցների համար

71
Այսօր, 21:48
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են  կցորդով տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է․ «Մարտի 4-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները»: