«Մարդը 1 ամիս է Շրի Լանկայում լողազգեստով նկար է գցում, նշանակում է՝ տոմս կարա առնի, հետ գա»․ Արարատ Միրզոյան
![]() «Տարածաշրջանում Իրանի շուրջ իրավիճակի լարումից հետո և ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի», այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Արդեն երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել, վաղն էլ է տրված թռիչք, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ․․․ Սպեցիֆիկաներ կան, մենք կապի մեջ ենք մշտապես մեր գրեթե բոլոր քաղաքացիների հետ․․․»,- հայտնեց նախարարը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ դժգոհություններ կան, քանի որ քաղաքացիներն իրենց ծախսերով են Երևան վերադառնում, Միրզոյանը նշեց․ «Եկեք արձանագրենք, որ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակով. կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ՝ մի մարդ, որը մի ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է, կարա տոմս առնի, հետ գա, մի քիչ արդար չի տոմսն առնելու պահանջը Կառավարության նկատմամբ: Կլինեն այլ խավեր, կդիտարկենք նաև ֆինանսական այդ բեռը մեզ վրա վերցնելու հարցը»,- նշեց ԱԳ նախարարը: |

«Անչափահասն ապտակել է ինձ». Լիանա Զուրաբյան (տեսանյութ)
1817:30
«Ի՞նչ ռեսուրսներով է երկիրը դիմակայելու առաջիկա քաոսին»․ Վարդ Սիմոնյան
6217:12
Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվեց (տեսանյութ)
4616:36
«Վահագն Չախալյանն ունի շտապ բժշկական օգնության կարիք»․ Կարեն Վրթանեսյան
7416:06
Խամենեիի հրաժեշտի արարողությունը հետաձգվել է
9615:39
Մահվան մասին լուրերից հետո Ահմադինեժադը հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)
11015:16
