«Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է»․ Զախարովա
![]() Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է։ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել «Ազատության» տրամադրության տակ հայտնված Հայաստանի արտգործնախարարի նամակը, որի համաձայն՝ Երևանը Բրյուսելից «արագ արձագանքման խումբ» է խնդրել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար։ «Գիտեք, շատ հետաքրքիր ձևով է նրանց տրամադրության տակ հայտնվել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը: Թե ինչպես են նրանք այն ստացել, անհասկանալի է, բայց կարծում եմ, որ հնարավոր է սա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է: Հնարավոր է, որ նրանք ինչ-որ բան կոտրել են կամ ինչ-որ կերպ գողացել են այն»,- նշել է նա: «Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, ԵՄ փորձագետների խորը ներգրավվածությունը նախընտրական շրջանում, ինչպես նաև հնարավոր սահմանադրական հանրաքվեի համատեքստում, քիչ հավանական է, որ ամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը։ Ավելի շուտ, դա կունենա հակառակ ազդեցություն։ Մենք, իհարկե, նկատի ենք առել Հայաստանի արդարադատության նախարարության մեկնաբանությունները, որոնցում նշվում է, որ ԵՄ-ից հրավիրված փորձագետների աշխատանքը ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,- հավելել է Զախարովան։ Նա նշել է, որ հայկական կողմի համապատասխան հրավերի դեպքում ՌԴ-ն պատրաստ է համանման առաջադրանքներով խումբ ուղարկել Հայաստան։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
