Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.

«Ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չէ, ինչի՞ չեք ինքնահրկիզվում». Նիկոլ Փաշինյան

80
Այսօր, 17:24
«Ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չէ, ինչի՞ չեք ինքնահրկիզվում». Նիկոլ Փաշինյան

«Ձեր արտաքին հետախուզական ծառայությունը կանխատեսում է, որ Իրանում անկայությունների աճն ավելի կընդլայնի ՀՀ անվտանգային ռիսկերը, այդ պայմաններում, պատերազմի առաջին օրը, դուք անհոգ պեռաշկի եք ուտում»,- հարցուպատասխանի ժամին դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Վարչապետն արձագանքեց. «Այս իրավիճակը տարիներով է զարգանում, տասնյակ էդպիսի զեկույցներ կան: Իհարկե ցավում ենք տեղի ունեցողի մասին, արտահայտվել ենք... Ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ձեզնից չի երևում, որ հացադուլ հայտարարած, քուրձ հագած վիճակում եք, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չէ, կամ ինչի՞ չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում»:

Ագնեսա Խամոյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին