«Այն երկրները, որոնք չեն փոխվում, հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ավել լավ է որոշ բաներ չհասկանալ, քան ձեզ նման հասկանալով՝ ստել։ Սա ձեր երրորդ դասարանի շարադրությունը չէր, սա ընդամենը մի քանի տարի առաջ տված հարցազրույցից հատված էր․․․ Դուք այս ամեն ինչը փաթեթավորեցիք էյնշտեյնի հարաբերականության տեսությամբ, որ քողարկեք, որ այո, անկյունաքարային հարցի շուրջ տեսակետ եք փոխել ու հիմա 180 աստիճան հակառակ բան եք ասում։ ՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել, ավելի է ընդլայնվել իմ աշխարհահայացքը և մտահորիզոնը, ու հիմա էլ ասում եմ ճիշտ հակառակը։ Ձեզ վստահելը հանցագործություն է»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով իր հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Փաշինյանն արձագանքեց․ «Մի քանի տարի առաջ Հայաստանը ուներ անվտանգության երաշխավոր՝ թղթի վրա գրած․․․ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից և դառանք պետություն։ Որովհետև այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն, մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք։ Փոփոխվող աշխարհում նա, ով չի փոխվում, ինքը արժանանալու է դինոզավրի ճակատագրին․․․ Այո, ես չեմ բացառում, որ այս վեց ամսվա ընթացքում, վեց ժամվա ընթացքում կարող է իրադրությունն այնպես փոխվի, որ շատ գնահատականներ վերափոխես։ Եվ այն երկրները, որոնք այդպիսին չեն, իրենք հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»։
|

«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան
9020:06
«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան
13217:36
Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին
15516:57
«Քաղաքական օրակարգը վերածվել է «քարդաշյանական» էժանագին ռեալիթի շոուի»․ Շիրազ Խաչատրյան
9916:48
«ՔՊ-ն նախընտրական ծրագրում ներառել է դրույթ, որը հակասում է Սահմանադրությանը»․ Հակոբ Բադալյան
8616:30
«Էդ նոր ես ուզում առերեսվե՞ս, երբ ամեն բան կորցրել ենք»․ Հռիփսիմե Առաքելյան
13616:18
