Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.

«Եթե մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին 2018, 2019 կամ 2020թ․ էին, այսօր ՀՀ չէր լինի»․ Նիկոլ Փաշինյան

66
Այսօր, 19:30
«Եթե մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին 2018, 2019 կամ 2020թ․ էին, այսօր ՀՀ չէր լինի»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ԱԺ-ում միացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկի ձայնագրությունը, որտեղ նշվում է. «Կաևոր է, որ բացի պայմանավորվող կողմերից լինեն նաև պայմանավորվածության երաշխավոր կամ երաշխավորներ․․․ Եթե միջազգային երաշխավորներ չլինեն, հնարավոր է խաղաղության պյմանագիր ստորագրել, և դրանից, ասենք, 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվի, սա ամենևին էլ չափազանցություն չի»։

Պատգամավորը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Ուզում եմ հասկանալ, այս հարցում էլ եք տեսակետ փոխե՞լ։ Երբ այս հարցազրույցն էիք տալիս, այդ ժամանա՞կ էիք ստում․․․, թե՞ հիմա, երբ նախաստորագրել եք մի փաստաթուղթ առանց երաշխավորների, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է, այն էլ այս աշխարհաքաղաքական պայմաններում»։

Փաշինյանն ի պատասխան նշեց․ «․․․Չնայած Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ուներ աշխարհի և տիեզերքի ճանաչման համար, բայց ինչպիսի ֆունդամենտալ հարցերում ինքը սխալ դուրս եկավ, որովհետև, օրինակ, Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիմնվում էր տիեզերքի ստատիկ լինելու տեսության վրա, և մոտավորապես 50 տարի պահանջվեց, որպեսզի տեսությունը այդ մասով հերքվի։ Հիմա ոչ մեկ չի գնացել և Էյնշտեյնից իր Նոբելյան մրցանակը և մյուս դափնիները չի վերցրել։ Ինչո՞ւ, որովհետև իմացությունը ճանապարհ է, մի այդպիսի ասացվածք կա՝ տգետ է նա, ով չի փոխվում։ Եթե աշխարհի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին էին 2018, 2019 կամ 2020 թվականին, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։

Այս տեմպով որ գնաք, դուք հասնելու եք երրորդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք, ասելու եք՝ բա դու երրորդ դասարանում այսպես ես գրել։ Այն ժամանա՞կ էիր դու ստում, թե՞ հիմա։ Ձեր պրոբլեմն այդտեղ է։ Դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում։ Դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում»։

«Եթե մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին 2018, 2019 կամ 2020թ․ էին, այսօր ՀՀ չէր լինի»․ Նիկոլ Փաշինյան