Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.

«Շատ լավ պահ է, որ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը TRIPP-ին նայեն` որպես ընդհանուր հնարավորության»․ Նիկոլ Փաշինյան

66
Այսօր, 18:30
«Շատ լավ պահ է, որ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը TRIPP-ին նայեն` որպես ընդհանուր հնարավորության»․ Նիկոլ Փաշինյան

«Խոսքը Չինաստանից դեպի ԵՄ և հակառակ ուղղությամբ տրիլիոնների ապրանքի մասին է: Եթե մենք տարածաշրջանում 20 երկաթուղի զուգահեռ բացենք, 20 հատ էլ ճանապարհ, մեկ է, չի հերիքի սպասարկելու համար այդ ամբողջ բեռնափոխադրումը»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում կարո՞ղ է Վրաստանի տարանցման դերը նվազել:

«Կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն այս հնարավորությանը նայեն՝ որպես ընդհանուր հնարավորության, որովհետև մեզ պետք չէ մտածել, որ եթե այս մի բեռնատարն այլ տեղով անցնի, մենք 50 դոլար կկորցնենք․․․ Եթե մենք՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, կարողանանք մեր տարածաշրջանը դարձնել արագ, գրավիչ, ապահով անցում, բոլորիս եկամուտները տասնյակ անգամներով կավելանան»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ վրացի գործընկերներն այս նույն ընկալումն ունեն։

«Հիմա շատ լավ պահ է, որ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանն TRIPP-ին նայեն որպես ընդհանուր հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան