«23 տարի առաջ ԱՄՆ-ի մեկ այլ վարչակազմ մեզ ներքաշեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ»․ Իսպանիայի վարչապետ
![]() Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Իրանի շուրջ ներկայիս հակամարտությունը համեմատել է 2003 թվականի Իրաքյան պատերազմի հետ։ «Աշխարհը, Եվրոպան և Իսպանիան նախկինում էլ են անցել այս ամենի միջով։ 23 տարի առաջ ԱՄՆ-ի մեկ այլ վարչակազմ մեզ ներքաշեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ: Պատերազմ, որը, տեսականորեն, պետք է մղվեր Սադամ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքը վերացնելու, ժողովրդավարություն հաստատելու և համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրաքում պատերազմը հանգեցրել է ահաբեկչության աճի, միգրացիոն ճգնաժամի և էներգակիրների գների աճի։ Սանչեսի խոսքով՝ ներկայիս սրացումն էլ արդեն իսկ լուրջ հետևանքներ ունի։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը դադարեցնելու» իր ցանկության մասին՝ Իսպանիայի կողմից ԱՄՆ-ին իր տարածքում գտնվող ավիաբազաներին հասանելիություն տալու մերժման ֆոնին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
