Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
![]() Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում Ֆիդանը փոխանցել է Թուրքիայի արձագանքն Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վերաբերյալ, որը շարժվել էր դեպի Թուրքիայի օդային տարածք և չեզոքացվել։ Ուշադրություն հրավիրելով տարածաշրջանային լարվածության վրա՝ Ֆիդանը շեշտել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը, նշում է «Էրմենիհաբեր»-ը: Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը շարժվելիս է եղել դեպի Թուրքիայի օդային տարածք ու այն չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
