Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 29 օգոստոսի, 2026 թ.

«Բնակարանային ապահովման պետական ծրագրով կառուցված և կառուցվող 2000 առանձնատներից միայն 128-ն է բնակեցված»․ Ոսկան Սարգսյան

49
Այսօր, 09:00
«Բնակարանային ապահովման պետական ծրագրով կառուցված և կառուցվող 2000 առանձնատներից միայն 128-ն է բնակեցված»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետբյուջեից 16 և 21 միլիոն դրամ են տվել դաչաներ կառուցելու համար, 2000 տնից միայն 128-ն է բնակեցված.
Նիկոլ Փաշինյանը հպարտանում է բնակարանային ապահովման պետական ծրագրի արդյունքներով, սակայն այդ արդյունքները հպարտանալու տեղի՞ք են տալիս։ Մայիսի 30-ին, նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանի սահմանամերձ Սևքար գյուղում հայտարարեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագրով կառուցվում է 1931 տուն։ Իսկ 4 բնակավայրում՝ Տավուշի սահմանամերձ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր գյուղերում բնակարանային ապահովման պետական ծրագրով առանձնատների կառուցման համար վարկավորմամբ տրվում է 21 միլիոնական դրամ։ Օգոստոսի 5-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրով օգոստոսի 6-ի դրությամբ քանի՞ առանձնատան կառուցման համար վարկավորում է իրականացվել, քանիսի՞ շինարարության ավարտական ակտն առկա է։ Խնդրում եմ այդ տվյալները գրել ըստ մարզի բնակավայրերի։ Այդ ծրագրով կառուցված քանի՞ առանձնատուն է օգոստոսի 6-ի դրությամբ փաստացի բնակեցված, ո՞ր բնակավայրում՝ քանի՞ տուն»։ Մարզպետի աշխատակազմից ոչ լիարժեք պատասխան են տվել․ «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրով, օգոստոսի 6-ի դրությամբ ըստ Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի համայնքապետարանների տված տեղեկատվության՝ փաստացի բնակեցված է 128 տուն, իսկ կառուցման համար վարկավորման իրականացման և շինարարության ավարտական ակտի հետ կապված՝ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին»։ Մարզպետի աշխատակազմը պարտավոր էր հայտնել, թե այդ խնդրով որն է պետական լիազոր մարմին։ Տավուշում բնակարանային ապահովման պետական ծրագրով կառուցված և կառուցվող գրեթե 2000 առանձնատներից միայն 128-ն է բնակեցված։ Պետական աջակցությամբ, վարկային ծրագրով սահմանագոտում կառուցված շատ տներ կառուցել են ոչ սահմանագոտում բնակվողները, այլ՝ ուրիշ բնակավայրերում ապրողները, ովքեր այդ տները որպես ամառանոց են սարքել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան