Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներում նյութեր են նախապատրաստվում ԲՀԿ-ական, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի դեմ։ Այժմ ուսումնասիրվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, արդեն 5 տարի Աբովյան համայնքի ղեկավար Բաբայանի ունեցվածքը՝ Աբովյան համայնքում գտնվող հողատարածքներ, շինություններ, մեքենաներ։ Հիմա պարզում են, թե ինչ հիմքերով են Աբովյան քաղաքում գործող 2 բանկերի տարածքները պատկանում Բաբայանի ընտանիքին, որը նա տրամադրել է վարձակալությամբ։ ՔՊ-ականները բարկացած են, որ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն աբովյանցիները վերագրում են Էդուարդ Բաբայանին եւ համայնքային իշխանություններին։ Եվ չնայած Էդուարդ Բաբայանը վաղուց է հեռացել Գագիկ Ծառուկյանից, և անգամ թիմում համարում են, որ դավաճանել է նրան, որն իրեն հացի տեր է դարձրել, բայց նրան համարում են Ծառուկյանի հետ փոխկապակցված անձ։ Իշխանություններին կից աշխատող «քաղաքագետ» կոչվածներից մեկը վերջերս անդրադարձել է Բաբայանի առանձնատանը, թե նա քանդել է մանկական զբոսայգին ու այդտեղ տուն կառուցել, ինչից հետո այդ տան թեման էլ է ներգրավվել Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված վարույթների շրջանակներում»։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
