Ռուս Ուղղափառ Եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն
![]() Ռուս Ուղղափառ Եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիից ստացել է պաշտոնական նամակ, որն ուղարկվել է միտրոպոլիտի կողմից՝ ի պատասխան Կոնստանտին Զատուլինի «Լազարևյան ակումբի» խորհրդի «Ու՞ր եք գնում» կոչով նամակի։ «Ռուս ուղղափառ եկեղեցին ուշադիր հետևում է Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացմանը: Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչները բազմիցս աջակցություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ հաշվի առնելով նրա վրա ներկայումս գործադրվող ճնշումները և երկրի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին ակնհայտ միջամտությունը։ Մենք հույս ենք հայտնում ճգնաժամի արագ կարգավորման և Հայաստանում պետական-դավանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,-ասվում է նամակում, որը ստորագրել է Արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ, միտրոպոլիտ Վոլոկոլամսկը։ ![]() |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30

