«Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ»․ Զախարովա
![]() ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք ՌԴ-ում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։ Այս մասին օրեր առաջ «Дождь»-ին հայտնել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Լրագրողը հարցրել էր՝ արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց։ «Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք․․․»,- ասել էր Սիմոնյանը։ ТАСС-ը ներկայացնում է Մարիա Զախարովայի արձագանքը․ «Ցավով նշում ենք, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարություններ անելու միտումը շարունակվում է։ Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ։ Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին հակաօրինական գործողությունների և հայկական ավանդական հյուրընկալությանը տալիս են թունավոր քաղաքական երանգ»։ |

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
