«Չեմ պատրաստվում հարյուրավոր մարդկանց տանել կանգնեցնել, որ մեկ պատգամավոր բարեհաճի գա, զենք-զինամթերք տեսնի»․ Սուրեն Պապիկյան
![]() ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արձագանքելով հարցին, թե «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին ինչու են մերժել ցուցադրել ձեռք բերված զենք-զինամթերքը, նշեց․ «Մի քանի անգամ, այդ թվում՝ նաև այս ամբիոնից, հրավիրել եմ այստեղ նստած մեր գործընկերներին․․․ «Հայաստան» խմբակցությունը չի արձագանքել: Մի անգամ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասել է, որ զենքերի ցուցադրությունը տեղի է ունենում զորավարժությունների և զորահանդեսների միջոցով: Մյուս խմբակցությունը չի արձագանքել, արձագանքել է 1 պատգամավոր, որ պատրաստ է գալ, և դա նա էր: Բնականաբար, երբ ինձ դա ասել են, ես ասել եմ՝ կներեք, բայց ես չեմ պատրաստվում 1 պատգամավորի համար հարյուրավոր մարդկանց տանել հունվար ամսին կանգնեցնել, որ մեկ պատգամավոր բարեհաճի գա և մեր ընձեռած հնարավորությունից օգտվի: Նորից եմ առաջարկում՝ թող բարի լինեն հավաքվեն, և համապատասխան քանակով մարդկանց համար մենք այդ հնարավորությունը կստեղծենք: Կամ թող սպասեն այդ հնարավորությունը կունենան այլ ձևով, այլ փուլում»: |

«Ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չէ, ինչի՞ չեք ինքնահրկիզվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5717:24
ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը վնասազերծել է Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռը
9517:01
«Իրանի դեմ գործողությունը սկսվում է նմանվել «Կիևը երեք օրում» վերցնենք ռուսական ծրագրին»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
6717:00
«Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է»․ Զախարովա (տեսանյութ)
7116:45
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7216:30
«Քանի դեռ քննադատությունը հատվածական է, իշխանությունը կարողանում է այն չեզոքացնել»․ Արմեն Հովասափյան
5816:18
