Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Իշխանության հետ փոխկապակցված ընկերությունը փորձում է օգուտ քաղել ճգնաժամային իրավիճակից»․ Գևորգ Թոսունյան

87
Երեկ, 23:18
«Իշխանության հետ փոխկապակցված ընկերությունը փորձում է օգուտ քաղել ճգնաժամային իրավիճակից»․ Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հինգ օր անց Ծոցի երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են։ Իշխանությունները սահմանափակվել են միայն տեղեկատվության տրամադրմամբ և դեպի Մասկատ անվճար տեղափոխմամբ, որը մարտի 5-ից կարող է դադարեցվել։
Մասկատ-Երևան չվերթներն իրականացնող FlyOne Armenia-ն կտրուկ բարձրացրել է գները։ Նախկին 400 եվրոյի փոխարեն քաղաքացիներից պահանջվում է 900-1100 եվրո, ինչը սոցցանցերում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։
Ավիաընկերության 50% բաժնետերը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։ Քաղաքացիները պնդում են, որ իշխանության հետ փոխկապակցված ընկերությունը փորձում է օգուտ քաղել ճգնաժամային իրավիճակից։
Ի դեպ, նմանատիպ վերաբերմունքը, ըստ ռուսների, Ռուսաստանն է ցուցաբերում իր քաղաքացիների նկատմամբ»։

Աղբյուրը`   Գևորգ Թոսունյան