Հակակոռուպցիոնն ուսումնասիրում է ՊԵԿ-ում ոսկու ներմուծման շուրջ աղմկահարույց փաստերը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք ունեն հանրային նշանակություն և հնարավոր քրեաիրավական բաղադրիչ։ Ավելի վաղ հրապարակել էինք տեղեկություններ այն մասին, որ 2025 թ. հոկտեմբերի 9-ին, վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ, ՊԵԿ ներսում գործող «WhatsApp» ծառայողական խմբում տրվել է ցուցում՝ Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) թվերը չնկարելու վերաբերյալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ 2025 թ. հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ ընկերության կողմից ներմուծված շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտորների վրա առկա սերիական համարները, արտադրող երկրի տվյալներն ու քաշը լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել, ինչի փոխարեն նկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ տվյալները տեսանելի չեն։ Պաշտոնական հարցմամբ դիմել էինք համապատասխան մարմիններին՝ պարզելու՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ժլատ պատասխան են տվել․ նշված հանգամանքների կապակցությամբ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ»։ |

«Ժամանակն է Լուսին լայնածավալ վերադարձի». Իլոն Մասկ
6800:06
Հայտնի է Վենսի՝ Երևան և Բաքու այցի ժամանակացույցը
51Երեկ, 23:48
Վենսի այցի ընթացքում Երևանում հավաք կկազմակերպվի գերիների ազատ արձակման պահանջով
83Երեկ, 22:36
«Նույն երկրում առաջարկում են, որ 16 տարեկանը մասնակցի ընտրություններին, բայց զրկվի սոցցանցեր մուտքից». Գոռ Մադոյան
82Երեկ, 22:24
Վաշինգթոնը և Կիևը քննարկել են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների ժամանակացույցը. #Reuters
138Երեկ, 21:18
«Անիմաստ վատնած միջոցներ». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
115Երեկ, 20:48
