«Գործ ունենք քրդական գործոնը Իրանի դեմ աշխատեցնելու ծրագրի հետ»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր իրանական և քրդական աղբյուրները հերքեցին երեկ երեկոյան ամերիկյան «Fox News»-ի տարածած այն տեղեկությունը, թե իրանական քրդերի զինյալներն Իրաքի տարածքից ցամաքային գործողություն են սկսել Իրանի դեմ։ Մինչ այդ էլ Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության «Rudaw» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը խոսել է «Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցության» գլխավոր քարտուղար Հիջրիի հետ։ Բրիտանական «BBC»-ի պարսկերենով ծառայության եթերում լրագրողի երկու անգամ հնչեցրած հարցին ի պատասխան, այդ կուսակցության խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց նշված լուրը։ Իրանի վրա հարձակումից օրեր առաջ այս երկրի տարածքից սերող հինգ քրդական վտսրսնդի կուսակցություներ, որոնցից առնվազն երկուսը զինված ջոկատներ և ճամբարներ ունեն Իրաքյան Քրդստանի տարածքում, ստեղծել էին դաշինք, որին օրերս միացավ նման վեցերորդ քրդական կուսակցությունը։ Ոչ մի կասկած չկա, որ գործ ունենք քրդական գործոնը պատերազմի ժամանակ Իրանի դեմ աշխատեցնելու ծրագրի հետ, հարց է սակայն, թե որքանո՞վ այն կաշխատի»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
