Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Որևէ բան չի խանգարում, որ ուղիղ եթեր մտնի, կարող ենք ինտերնետն ու հեռախոսի չիպն ապահովել»․ Նիկոլ Փաշինյան

108
Այսօր, 14:00
«Որևէ բան չի խանգարում, որ ուղիղ եթեր մտնի, կարող ենք ինտերնետն ու հեռախոսի չիպն ապահովել»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, պայքարում ենք հանուն ՀՀ-ի, այդ պայքարը շարունակելու ենք, իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական էջերն են և ուղիղ եթերները»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն ընդդիմադիր ուժերից ո՞ւմ դեմ է պայքարում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերը, մանսավորապես կալանավորված Սամվել Կարապետյանը անհավասար պայմաններում է գտնվում՝ Փաշինյանը նշեց․ «Որևէ բան չի խանգարում, որ ձեր նշած անձը ուղիղ եթեր մտնի, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել, նույնիսկ ինտերնետն ու հեռախոսի չիպն ապահովել»։

«Որևէ բան չի խանգարում, որ ուղիղ եթեր մտնի, կարող ենք ինտերնետն ու հեռախոսի չիպն ապահովել»․ Նիկոլ Փաշինյան