«Երկու տարուց ավելի է չեմ հասկանում՝ ինչո՞ւ հարմար չէ թոշակները ստանալ անկանխիկ եղանակով»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Առևտրի անկանխիկ համակարգի միջոցով մենք կրճատում ենք ստվերը ՀՀ-ում․․․ Արդեն երկու տարուց ավելի է, ես այդպես էլ չեմ հասկանում այդ խոսույթը, որ տարիքով կամ սահմանափակումներ ունեցող մարդկանց հարմար չէ թոշակները ստանալ անկանխիկ եղանակով»,- այս մասին այսօր Կառավարության նիստում կենսաթոշակների բարձրացման մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ 9 200 հոգի դեռևս քարտային եղանակով չի ստանում կենսաթոշակները։ «Չեմ կարողանում հասկանալ, որովհետև նախ այդ գումարն անվտանգ է, և այդ գումարի ցանկացած շարժ հետագծելի է՝ ինչ եղավ։ Երկրորդը՝ սահմանափակում ունեցող մարդը այս պարագայում առավել ևս ոչ մի լրացուցիչ գործողություն անելու կարիք չունի, իր սեղանին կամ դրամապանակի մեջ քարտը դրված է, և թոշակը գալիս է։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ քարտը տալիս է, որ իր համար առևտուր անեն, դա էլ է հետագծելի՝ ինչ ձեռք բերվեց, ինչ գնով․․․ Երկու տարի է մտածում եմ՝ լավ, ի՞նչը չեմ հասկանում այս իրավիճակում, որ անընդհատ հետաձգվում է այս համակարգի ներդրումը․ լավ է ուշ, քան երբեք։ Եթե հանկարծ իրոք պրոբլեմ կլինի, մենք կգնանք այդ պրոբլեմի հետևից, կլուծենք, պետք լինի կչեղաչկենք մեր որոշումը, ներողություն էլ կխնդրենք, բայց ես չեմ կարողանում պատկերացնել այդպիսի իրավիճակ»,- նշեց Փաշինյանը։ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։ |

«Ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չէ, ինչի՞ չեք ինքնահրկիզվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5717:24
ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը վնասազերծել է Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռը
9517:01
«Իրանի դեմ գործողությունը սկսվում է նմանվել «Կիևը երեք օրում» վերցնենք ռուսական ծրագրին»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
6717:00
«Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է»․ Զախարովա (տեսանյութ)
7116:45
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7216:30
«Քանի դեռ քննադատությունը հատվածական է, իշխանությունը կարողանում է այն չեզոքացնել»․ Արմեն Հովասափյան
5816:18
