«Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս, քաջ Նազար, մի պեռաշկիով կոտրի հազար»․ Արմենուհի Կյուրեղյան
![]() «Օրվա իշխանությունները՝ որպես իրենց բրենդային ձեռբքերում, այստեղ, ալյուր և ամենուր խոսում են մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն դարձնելու, կոռուպցիան երկրում արմատախիլ անելու մասին, ընդ որում՝ որպես արդեն կատարված փաստ»,- այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ «Հիշո՞ւմ եք 2020թ․ մարտ ամիսը, երբ ամբողջ աշխարհն սկսել էր հնարավոր և անհնար քայլի դիմել, որպեսզի քովիդն իրենց երկրում քիչ տարածվեր, մեր իշանությունը նույն մարտին քարոզարշավի էր դուրս եկել։ Դեժավյու։ Հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է հենց մեր տարածաշրջանում, հենց մեր հարևան երկրում պատերազմով, իսկ մեր երկրի իշխանությունն առաջարկում է պեռաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանալ։ Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս, քաջ Նազար, մի պեռաշկիով կոտրի հազար։ Իրականում, այս իշխանությունը ժողովրդավարությունը փռել է գետնին ու վրայով իրենց հանրահայտ՝ առանց բիտումի, շատ աղից քանդվող ասֆալտով անցել, իսկ կոռուպցիան ավելի հետաքրքիր զարգացումներ է ապրում»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
|

«Անչափահասն ապտակել է ինձ». Լիանա Զուրաբյան (տեսանյութ)
1817:30
«Ի՞նչ ռեսուրսներով է երկիրը դիմակայելու առաջիկա քաոսին»․ Վարդ Սիմոնյան
6217:12
Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվեց (տեսանյութ)
4616:36
«Վահագն Չախալյանն ունի շտապ բժշկական օգնության կարիք»․ Կարեն Վրթանեսյան
7416:06
Խամենեիի հրաժեշտի արարողությունը հետաձգվել է
9615:39
Մահվան մասին լուրերից հետո Ահմադինեժադը հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)
11015:16
