«Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ողջ լինեին, 44-օրյան կարող էր և չլիներ»․ Ալբերտ Բազեյան
![]() «Մեր այցը Վազգեն Սարգսյանի շիրիմին՝ իր հիշատակի հարգումն էր։ Եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը ողջ լինեին՝ 44-օրյա պատերազմ կարող էր և չլիներ, եթե լիներ էլ՝ մենք հաղթանակով էինք դուս գալու այդ պատերազմից»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը։ Խոսելով այսօրվա ներքաղաքական իրադարձություններից, Բազեյանը կրկին նշեց, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար հարկավոր է «իշխանությունից հեռացնել գործող ապազգային, թրքամետ իշխանություններին»։ «Իրենք խաղաղություն չեն բերել, ընդհակառակը։ Նիկոլ Փաշինյանը ղալաթ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել։ Ի սկզբանե Նիկոլն Արցախը համարել է բեռ հայերի և Հայաստանի վրա, նա դավաճան է, վաճառել է Արցախը՝ Ալիևի հետ պայմանավորվելով»,- իր խոսքում ասաց Բազեյանը։ |

«Ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չէ, ինչի՞ չեք ինքնահրկիզվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5717:24
ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը վնասազերծել է Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռը
9517:01
«Իրանի դեմ գործողությունը սկսվում է նմանվել «Կիևը երեք օրում» վերցնենք ռուսական ծրագրին»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
6717:00
«Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է»․ Զախարովա (տեսանյութ)
7116:45
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7216:30
«Քանի դեռ քննադատությունը հատվածական է, իշխանությունը կարողանում է այն չեզոքացնել»․ Արմեն Հովասափյան
5816:18
